Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է․ ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, տեղեկություններ ձեռք բերեցին, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը թաքնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Դեկտեմբերի 9-ին գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրեցին՝ համագործակցելով Լոռու մարզային վարչության, Թումանյանի ու Տաշիրի բաժինների ծառայողների հետ։ Արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, ավազակության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել