Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 10-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
