Երևանի Թաիրովի փողոցում հայտնաբերվել է նռնակ. ԱԻՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 08։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին նռնակ է նկատել։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը,  Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ թիվ 35/1 հասցեում գտնվող մթերային խանութի և թիվ 15 շենքի հարակից տարածքում (փողոցում) հայտնաբերվել է «РГД-5» տեսակի երկու մարտական ձեռքի նռնակ։

Սակրավորները հայտնաբերված նռնակները մարտական վիճակից բերել են տրանսպորտային վիճակի և հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել