Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով նոր նախարար է նշանակել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Սիմիդյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, որից ազատվել է դեկտեմբերի 9-ին։ Իսկ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ռոմանոս Պետրոսյանը, որը այժմ պետական վերահսկողական ծառայության ղեկավարն է։
Սիմիդյանը մասնագիտությամբ երկրաբան է։