«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է, որ Վայք համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Մխիթար Մաթևոսյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սիմոն Բաբայանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Համայնքի ղեկավարի միասնական թեկնածու է առաջադրվելու Մխիթար Մաթևոսյանը։