Հաստատվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1389-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նազելի Բաղդասարյան – ՀՀ Շիրակի մարզպետ
Արթուր Շատվորյան – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Արթուր Պապիկյան – Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Բագրատ Ենգիբարյան – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Լևոն Բարսեղյան – Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ջոն Կարապետյան – ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Թումասյան – «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ալեքսան Տեր-Մինասյան – «Շիրակ տուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Լուսինե Գևորգյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դոցենտ
Վարդան Մանուկյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ
Աիդա Գարեգինյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դոցենտ
Աշխեն Տոնոյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս
Անահիտ Վալեսյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

Լիլիթ Ավետիսյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի սովորող
Մերի Դավթյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի սովորող
Քրիստինե Առաքելյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Գևորգ Ղուկասյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Հովիկ Գալոյան – Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող

Նշենք, որ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի 980-Ա որոշումը, որով հաստատված էր բուհի խորհրդի նախորդ կազմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել