Ուզբեկստանի Հանրապետությունում նոյեմբերի 8-ին մեկնարկել էր «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան։ Մրցույթին մասնակցել են 19 երկրներից 127 աշակերտներ: Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները իրենց մասնակցությունն են ունեցել նաև այս օլիմպիադային, նվաճելով 5 մեդալ՝ մեկ արծաթ և չորս բրոնզ։
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի տնօրեն, օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանը նշում է, որ խմբակը գործում է 1998 թվականից, որը պարբերաբար բարձր արդյունքներ է ցույց տալիս, վերջին 2-3 տարիներին՝ ավելի ընդգծված։
Մարամասները՝ տեսանյութում