Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,-նշված է կարգադրության մեջ: