Գերիների, անհայտ կորածների հարազատները պահանջում են, որպեսզի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և պարզաբանի իր հայտարարությունը, ըստ որի՝ իր համար «գերիներ չկան, նրանք դասալիքներ են»։
«Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ մենք գերի չունենք։ Իմ երեխան չկա՝ մեկ տարի երկու ամիս է, մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու և ասելու, որ էսպես չի կարելի։ Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխայի՞ն։ Իմ երեխան կռվել է մինչև իր վերջին փամփուշտը ու հայտնի չէ, թե ուր է։ Իմ երեխան այնքան բան է արել, որ իրենք բոլորով հավաքվեն, չեն կարողանա անել», – ասաց նա։
Անհետ կորածների և գերի ընկած զինվորների ծնողներն իրենց հետ բերել էին զինվորների նկարները և պատրաստվում էին դրանք փակցնել կառավարության շենքի պատին, սակայն ոստիկաները միջամտեցին ու թույլ չտվեցին։
Հանրապետության հրապարակից Ամիրյան տանող փողոցը փակ է։