2,5 տարի պատգամավոր էինք, երբևէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացա, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են միջազգային կազմակերպություններում աշխատանքը:

2,5 տարի պատգամավոր էինք, երբևէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով խաթարենք կամ բոյկոտենք հայկական պատվիրակությունների աշխատանքը կամ հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում:

Էլ չեմ խոսում մեր ներկա ծանրագույն վիճակի մասին, որ միջազգային մակարդակով և բոլոր ռեսուրսներով պիտի միասնական կռիվ տալ:

Մի խոսքով` ԱՄՈԹ ՁԵԶ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել