Կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ, քննությամբ կպարզվի, որ իրենք նման գործողություն արել են․ Ալեն Սիմոնյան

«Այն բոլոր զինծառայողները, ովքեր վայր են դրել իրենց զենքը և հանձնվել են գերության, քննությամբ կպարզվի, որ իրենք նման գործողություն արել են, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու։ Դա իմ ասածը չի, դա օրենքի պահանջ է»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իրենք բանկացային գործընթացում միշտ բարձրացնում են հումանիտար հարցը։

«Ես ականատես եմ եղել, որ մեր գործընկերները նստում, հետազոտում են, թե իմ բանակցային գործըթացի ժամանակ ես ինչ հարց եմ բարձրացրել, պետք է վստահեցնեմ, որ մեր բոլոր քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է, ոչ միայն իմ կողմից, այլ բոլոր իմ գործընկորների կողմից, բայց այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը և զենքը վայր են դրել և հանձնվել են գերի, ես տեսնում եմ նաև Ֆեյսբուքում հերոս բառը արժեզրկվել է, բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով»,-նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք իրենց հպարտությունն են։ Նա ցավով նշեց, որ կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ։

«Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվության կրվի, և դա կրելու են բոլոր այն մարդիկ, որոնք օրենք են խատել և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու փոխարեն, նախընտրել են հանձնվել»,-ասաց ԱԺ նախագահը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել