Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդը. ոստիկանություն

Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վահե Արզումանյանը։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Չարենցավանի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և քննչական բաժին է ներկայացվել որպես անհետ կորած որոնվող Վահե Արզումանյանը։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-ից եղել է Երևան, Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքների հյուրանոցներում։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել