Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,
Շնորհակալություն ձեր վստահության քվեն մեզ տալու և աջակցելու համար։
Ապագա ավագանու բոլոր անդամներին և քաղաքական ուժերին շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու կազմում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մասնակից բոլոր քաղաքական ուժերին։ Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին»