Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 6-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1․ Լոռու մարզի համայնքներում և բոլոր կարգի տնտեսություններում 2022թ․ հունվարի 1-18-ը անցկացնել անասնագլխաքանակի համատարած հաշվառում։
2․ Հաշվառման աշխատանքները սահմանված ժամկետում և պատշաճ մակարդակով իրականացնելու համար Լոռու մարզի բոլոր համայնքների ղեկավարներին առաջարկել՝
1) Մինչև ս/թ դեկտեմբերի 29-ը կազմել անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքները կազմակերպող և անցկացնող համատեղ հանձնաժողովներ ՝ դրանց կազմում ընդգրկելով նաև տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին։
2) Անասնագլխաքանակի հաշվառման արդյունքները մինչև 2022թ․ հունվարի 20-ը ներկայացնել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն և ՀՀ վիճակագրական կոմիտեի Լոռու մարզային վարչություն։
3․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ա․ Թումանյանի վրա»։
Լոռու մարզում կհաշվվեն բոլոր տեսակի անասնագլխաքանակները

