Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական ընկերությունում, ծանոթացել արտադրական պրոցեսներին:
Շրջայցին հաջորդել է մամուլի ասուլիս.
«Առաջիկայում պետությունը կիրականացնի գնումների գործընթացը, և «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը առկա կլինի պոլիկլինիկաներում։ Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կկիրառվի 18 տարեկանից բարձր անձանց շրջանում»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Էկոնամիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այսօր Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք կա։
«Բանակցություններ են ընթանում արտահանման` հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»,-նշել է նախարարը։