«Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները որոշել են միասնաբար ձևավորել տեղական իշխանություն։
Ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ։
«Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին», – նշվում է հայտարարության մեջ։