Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը քվեարկության արդյունքներ է հայտնել մի Հրազդանում տեղի ունեցած քվեարկությունից։
Նախնական տվյալներով՝ Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 13,377 ձայն, իսկ ՀՅԴ, ԼՀԿ, «Ապրելու երկիրը» միասին՝ 3 775 ձայն։
Այսինքն, Հրազդան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթում է Սևակ Միքայելյանը (շուրջ 78%)։
Համայնքապետի ընտրություններ են
- Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
- Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
- Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
- Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
- Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
- Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
- Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
- Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
- Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: