Մահվան 72 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 731 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 853 833-ն են:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 295 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 796 453 մարդ։

Վարակից մահացել է ևս 72 մարդ, ընդհանուր՝ 12 191:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.37%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.78%, վերջին 7 օրվանը՝ 8.53%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել