Ջրօգտագործման թույլտվությունը փաստաթուղթ է, որը ներառում է ջրային ռեսուրսից ջրառի և ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը 3 տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքերի, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է դադարեցված և ճանաչվում է առ ոչինչ:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված դեպքերում պահանջվում է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն, սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է առ ոչինչ: