«Ես 4 անգամ պատվաստվել եմ և ջերմության տատանում չեմ ունեցել, դա նշանակում է, որ այդ վակցինաները չեն աշխատո՞ւմ»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հարցերց Անահիտ Ավանեսյաին:
Առողջապահության նախարարն ասաց, որ օրգանիզմն ինդիվիդուալ ռեակցիներ է ունենում և բնակչության միայն 10-15 տոկոսի մոտ է այն դրսևորվում. «Լրիվ նորմայի շրջանակներում է»:
Նշենք, որ քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են համապատասխան բժշկական օգնությամբ»,-ասաց Ավանեսյանը: