Տավուշի տարածաշրջանային քոլեջը կվերածվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիրի․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հուշագիր ենք ստորագրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ, որի արդյունքում Տավուշի տարածաշրջանային քոլեջը կվերածվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիրի։

Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ 5 մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով.
Բազմաճյուղ տնտեսություն-անասնապահություն
Այգեգործություն
Շուկայական այգեգործություն
Կաթնամթերքի վերամշակում
Գյուղատնտեսական մեքենայացում

Կրթահամալիրում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:

Կրթահամալիրում ուսուցման համար նաև կտեղայնացվեն ֆրանսիական կրթական չափորոշիչներ:

Ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրումը, ինչպես նաև շենքային պայմանների որոշակի բարելավումը, հանրակացարանային հատվածի վերանորոգումը կկատարվի ֆրանսիական կողմի աջակցությամբ»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել