Նոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․ միջազգայնագետ

«Նոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ավարտին հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի լրագրողների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը,

 Ներկայումս Սոչիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել