201 640 դեղաչափ պատվաստանյութ` Լեհաստանից Հայաստանին․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:

Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն այսօր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը:

Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-Վի»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերն են առկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել