Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ է արձակվել․ պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Արսեն Արծրունու պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։

«Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ իր վերաբերյալ դրական զեկույցների և դրական վարքագծի հիման վրա է նաև դատարանը նման եզրակացություն արել»,- ասաց նա։

Նշենք, որ Արսեն Արծրունին մահապատժի էր դատապարտվել 1996-ի դեկտեմբերի 10-ին։ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա ևս 42 մահապատժի դատապարտվածների հետ դարձել էր ցմահ դատապարտյալ։

Լուսանկարը՝ Հետքի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել