Սիրելի լոռեցիներ, ի՞նչ կարծիքի եք, մենք էլ նույն ժամին՝ 18։30- ին, չհավաքվե՞նք Վանաձորի Հայքի հրապարակում․ Գևորգ Մանուկյան

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ,

Երևանում հայրենասեր, առողջ ուժերը միավորվել են ու պայքարի ելել՝ պահանջելով հրապարակել այն փաստաթղթերը, որ իշխանությունը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի հետ։ Վաղը ժամը 18․30-ին նորից հավաքվելու են։

Վտանգված է մեր Սրբություն Սրբոցը՝ Հայրենիքը։

Սիրելի լոռեցիներ, ի՞նչ կարծիքի եք, մենք էլ նույն ժամին՝ 18․30 -ին չհավաքվե՞նք Վանաձորի Հայքի հրապարակում։ Մի՞ թե Լոռին Հայաստան չէ, ամոթ չի՞ որ մենք տանը նստենք այս կարևոր, օրհասական պահին։

Եթե թեկուզ հինգ վանաձորցի պատասխանի, որ կմիանա՝ ուրեմն սկսում ենք, միանում ենք մայրաքաղաքին։

ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել