ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ։
Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին:
Հաշվի առնելով ներկայում իրականացվող զորակոչային գործընթացը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ պատրաստել է իրազեկող տեսանյութ զորակոչիկի՝ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր ստանալու իրավունքի վերաբերյալ»։