Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին:
Կոչ ենք անում վաղը, նոյեմբերի 19-ին, ժամը 12-ին հավաքվել Պաշտպանության նախարարության մոտ և պահանջել, որ զինեն ու կազմակերպեն Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակչությանը»: