Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի. դատարանը մերժել է ՔԿ-ի միջնորդությունը

Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդո՝ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Նա մինչև նոյեմբերի 21-ը կմնա կալանքի տակ: Դրանից հետո գուցե նոր միջնորդություն ներկայացվի»,-նշեց նա:

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։

Հիշեցնենք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել