Հայրը բռունցքներով և մուտքի դռան մետաղապլաստե ցանցով 10 անգամ հարվածել որդուն, նրան մեղադրանք է առաջադրվել

Պ. Ն.-ն իր և Հ.Ա.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ծեծել է իր որդուն՝ Ա.Ն-ին: Ձեռքերի բռունցքներով և մուտքի դռան մետաղապլաստե ցանցով ընդհանուր 10 անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև հատկանիշներ չպարունակող ճակատի արյունազեղման ու քերծվածքի ձևով մարմնական վնասվածք։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Պ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:)

Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը գործն ընդունել է վարույթ:

Պ. Ն.-ի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Առաջիկա նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել