Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է.
«Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ՝ որպես Մասիսի քաղաքապետի, լիազորությունների ժամկետը ավարտվել է սույն թվականի նոյեմբերի 14-ին: Համաձայն ՀՀ օրենսդրության վարչապետը պետք է նշանակի համայնքապետի պաշտոնակատար, ինչը այսօր արվել է, մինչև Ձեր կողմից նոր համայնքապետ ընտրելը:
Իշխանության կողմից համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուն, ինչը, կարծում եմ վերջիններիս անհանգստության դրսևորումն է գալիք ընտրությունների արդյունքների:
Որքան էլ ինձ համար անհասկանալի է 20 օրվա համար նոր պաշտոնակատարի նշանակումը մի մարդու, ով մինչ այս որևէ կապ չի ունեցել քաղաքի խնդիրների և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների հետ:
Վստահ եմ, համայնքապետարանի աշխատակազմը կարող է մեր սկսած աշխատանքների բնականոն ընթացքը ապահովել, մինչև ձեր վստահության արդյունքում կվերադառնամ համայնքապետարան…
Աստված պահապան մեր երկրին…»։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Վերջինս նաև Մասիսի քաղաքապետի թեկնածու է։