Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքի առբերման վաշտի բանվոր-վարորդ Հ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ․Ե․-ն ՊՆ հաշվեկշռում գտնվող, իրեն ամրակցված բենզատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքում։ Նա խոչընդոտել է հետիոտների անցմանն ու վրաերթի և վրաանցման ենթարկել անչափահաս Է․Մ․-ին, որի հետևանքով վերջինիս մահացել է:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Դատական նիստ դեռ չի նշանակվել։