Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին, քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում հունվարի 2-ը աշխատանքային էր։ Էկոնոմիկայի նախարարը նշեց․ «Քննարկումների արդյունքում մենք 2-րդ ընթերցման ներկայացրեցինք փոփոխված նախագիծ, որով առաջարկում ենք դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը սահմանել ոչ աշխատանքային»։
Նախարարը նշեց, որ հունվարին 2-ը ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ առաջարկը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։