Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ազատ է արձակվել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ազատ է արձակվել նախնական կալանքից, քանի որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ այդ գործով որպես մեղադրյալ ներգրավված երկու անձանց, այդ թվում նաև Ռ. Խլղաթյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով:
Նման որոշում կայացվել է պաշտպանության կողմից ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախաքննությունն ավարտական փուլում է, մեղադրյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, և այդ պայմաններում դատախազը գտել է, որ նվազել են դատավարության մասնակիցների նկատմամբ նրանց կողմից ապօրինի ներգործություն ունենալու ռիսկերը»,- նշեց Աբրահամյանը: