ԱԺ խորհրդի նիստում չքննարկվեց արտահերթ նիստ հրավիրելու հարցը

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է․

«Նոյեմբերի 15-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 33 հարց»:

Նշենք, որ մինչ այս ընդդիմադիր ուժերը ցանկանում էին արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու սահմանային իրավիճակը, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մերժեց այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու պահանջը՝ պատճառաբանելով, որ ընդդիմադիր ուժերը պատշաճ ձևով չեն ներկայացրել նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել