Իմացել է վիզա ձեռք բերելու մտադրության մասին և քաղաքացուց մոտ կես միլիոն դրամ հափշտակել

Ա․Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Facebook սոցիալական ցանցի միջոցով ենթադրյալ խարդախություն կատարելու համար։

Ուսումնասիրելով օգտատերերից մեկի կայքէջը և տեղեկանալով Ավստրալիայի Հանրապետությունում ուսանողական վիզա ձեռք բերելու նրա մտադրության մասին, զանգահարել է նրան և խաբեության եղանակով՝ ներկայանալով իբրև Ավստրալիայի ուսանողական վիզա ձեռք բերելու գործընթացով զբաղվող անձ, պահանջել է կատարել նախնական վճարումներ՝ հափշտակելով 20 հազար դրամ։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ա․Սարգսյանը ընդհանուր 539 հազար դրամ է հափշտակել, որն ամբողջությամբ օգտագործել է իր անձնական կարիքների համար, իսկ դրա դիմաց Զ․Օ․-ին տրված խոստումը կատարելու՝ Ավստրալիայի ուսանողական վիզա ձեռք բերելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել