«Այս պահին գյուղում հանգիստ վիճակ է»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։ Բնակիչները կրակոցների ձայներ լսել են․ «բայց գյուղում ոչ մի բան չի եղել»,- ասաց նա։
Գյուղապետը նաև հավելեց, որ նման կրակոցներ հաճախ չեն լինում և միայն այսօր է եղել։
Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։