Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Անուշիկ Ավետյանին ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Անուշիկ Ավետյանն այս պաշտոնին նշանակվել է Մհեր Գրիգորյանի օգոստոսի 9-ի որոշմամբ։

Մինչ այդ էլ, նա զբաղեցնում էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը, որը զբաղեցրեց շուրջ 7 ամիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել