Տեսել եմ, թե որդիական ինչ քնքշությամբ և ակնածանքով էր նախագահը գրկում, զրուցում և խոնարհվում մոր առաջ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեսել եմ, թե որդիական ինչ քնքշությամբ եւ ակնածանքով էր նախագահը գրկում, զրուցում եւ խոնարհվում մոր՝ Նորա մայրիկի առաջ․․․ Մայրը մեղմիկ ժպտում էր ու հայացքով հարցնում՝ «Ոնց ես որդիս․․․»։ Տեսել եմ, թե ինչ ջերմությամբ էր հարսը՝ արդեն լուսահոգի տիկին Ռիտան, ուղղում Նորա մայրիկի ժակետը, ոնց էր նրա ափսեի մեջ դնում մայրիկի սիրած ուտելիքը․․․ Դրանք հայ ընտանիքի, որդիական անսահման սիրո, հարգանքի ուսուցողական օրինակները էին։ Նորա մայրիկը մնաց իր Արցախում, միշտ իր հող ու ջրին պահապան։ Ծնող կորցնելը ցավ է, որ միշտ ուղեկցելու է զավակներին, Ես դա գիտեմ, ինչ էլ ասենք, կորստի վիշտը մնալու է: Մեզ մնում է ցավակցել եւ հարգել ծնողների հիշատակը։ Պարոն նախագահ, ցավակցում եմ, Նորա տատիկի հոգին թող լույսերի մեջ լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել