Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․
«Այս նկարն արված է մեր դպրոցական այգիներից մեկում։
Դեռևս այս տարվա ապրիլ ամսին դպրոցական մինի այգիների մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 82 դպրոց:
Դպրոցները մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։
Ներկայացված 33 փաթեթից հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը։
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցին՝ սառցարան։
Բացի այդ՝ ավելացվել է երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ: «Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցին»։
![Возможно, это изображение (8 человек и на открытом воздухе)](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.6435-9/p843x403/254068156_4734874043240402_8969115400522062931_n.jpg?_nc_cat=102&_nc_rgb565=1&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=dp6TmPUz1lIAX_5LzTE&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=c2422d09640320f1888f2df08ef64f18&oe=61ADD67B)