4 անչափահասներ գողություն են արել ու բռնվել․ ոստիկանություն

Ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արբաթ գյուղի 4 պատանի բնակիչներ համագյուղացիներից մեկի տան արհեստանոցից գողություն են արել։

«Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, Մասիսի ոստիկանները նոյեմբերի 4-ին նրանց հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։

Պարզվել է, որ պատանիները արհեստանոցից էլեկտրական գործիքներ են գողացել ու վաճառել: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Տուժողը, որը ոստիկանություն չէր դիմել, փորձելով իր ուժերով գտնել գողերին, հաղորդում է տվել:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել