Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5⁰C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4⁰C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5⁰C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0⁰C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5⁰C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9⁰C, Իջևան` 7.1⁰C), Արարատյան դաշտում (Երևան 6.5⁰C, Արմավիր 5.6⁰C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30⁰C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8⁰C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27⁰C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17⁰C, Մեղրիում` -7⁰C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17⁰C:
Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:
Եղանակի կանխատեսում 2021թ. նոյեմբեր ամսվա համար
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-17⁰C, առավելագույնը՝ +23…+24⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +13…+16⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-15⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-24⁰C, առավելագույնը՝ +16…+18⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-15⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-22⁰C, առավելագույնը՝ +20…+22⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+9⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+22⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-5⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-13⁰C, առավելագույնը՝ +25…+28⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+9⁰C, լեռնային շրջաններում` +2…+4⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+21⁰C, լեռնային շրջաններում՝ +12…+16⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-60C, լեռնային շրջաններում` -10…-15⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-15⁰C, առավելագույնը՝ +23…+24⁰C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-20⁰C, առավելագույնը՝ +16…+18⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10⁰C, նախալեռնային շրջաններում` +4…+6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20…+25⁰C, նախալեռնային շրջաններում՝ +16…+20⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-3⁰C, նախալեռնային շրջաններում` -8…-13⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-15⁰C, առավելագույնը՝ +27…+28⁰C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-25⁰C, առավելագույնը՝ +20…+22⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):
Արցախ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+100C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+220C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-20C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-150C, առավելագույնը՝ +26…+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-40 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-15⁰C, առավելագույնը՝ +24…+26⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):