Արցախում կասեցվել է ուսումնական գործընթացը․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ
Կորոնավիրուսային համավարակի նոր բռնկումներից խուսափելու համար ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ստորագրել է հրամանագիր՝ ըստ որի ս.թ. նոյեմբերի 2-14-ը ներառյալ կասեցվել է Արցախում գործող

նախադպրոցական,

հանրակրթական,

նախնական մասնագիտական (արհեստագործական),

միջին մասնագիտական,

բարձրագույն ուսումնական հաստատությունների,

մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների,

արվեստի, երաժշտական, մարզական դպրոցների ուսումնական գործընթացները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել