ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հանրային պաշտպաններ․
Դադարեցվեցին իմ լիազորությունները՝ որպես Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար։ Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի նախօրդ երկու կազմերին ինձ այդ պատասխանատու պաշտոնը երկու անգամ վստահելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում հանրային պաշտպաններին աներևակայելի մեծ նվիրումի, բարձր մասնագիտական պատրաստվածության, մեծ պատասխանատվության համար։ Ես միշտ հպարտացել եմ Ձեզանով ու հպարտանալու եմ։
Ինձ համար կարևորը Ձեզ համար արժանապատիվ անկաշկանդ,ազատ գործելու միջավայր ստեղծելն էր։Ինձ համար Ձեր անկախությունը,ազատությունը և արժանապատվությունը ամենակարևորն էին Ձեզ հետ աշխատելու ընթացքում։
Երբ Դուք սայթաքել եք,ես Ձեռքս պարզել եմ բարկամաբար … Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը։ Ամենայն բարիք Ձեզ։ Աստված պահապան Ձեզ և Ձեր մերձավորներին։ Շնորհակալ եմ իմ օգնականներին, ընդունարանի պատասխանատուներին։
Միշտ հիշեք՝ ամեն ինչ վերադսռնում է մեզ»։