Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։ Հատուկ քննարկման առարկա են դարձել նաեւ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել