Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի):
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: