Սմարթ հաշիվ, օնլայն վարկեր, ավտովարկ․․․ մանրամասնում է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Բանկի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը և այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը:

Ամերիաբանկի 3-րդ եռամսյակի  գործունեության արդյունքները հոկտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացրեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Ներկայացված արդյունքները վկայում են, որ Բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով, մասնավորապես.

  • ակտիվներ (1,079 մլրդ ՀՀ դրամ),
  • պարտավորություններ (955 մլրդ ՀՀ դրամ),
  • վարկային ներդրումներ (660 մլրդ ՀՀ դրամ),
  • հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ (672 մլրդ ՀՀ դրամ),
  • զուտ շահույթ (14 մլրդ ՀՀ դրամ) մասով:

Կանոնադրական կապիտալի գծով Բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (54 մլրդ ՀՀ դրամ):

«Բանկի առջև միջնաժամկետ առումով մի քանի նպատակ է դրված։ Առաջին հերթին պահպանել առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում։ Կարևոր թիրախներն են նաև պորտֆելի դիվերսիֆիկացումն ու հաճախորդների բարձրորակ սպասարկումը»,-նշեց նա։

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով: 

Արտակ Հանեսյանը խոսեց նաև սմարթ հաշիվ ունենալու հնարավորության մասին։

Սմարթ հաշիվն ամբողջությամբ առցանց բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին տրամադրվում է նաև միջազգային անվճար վճարային քարտ` անվճար առաքումով,  և Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար ևս նոր ծառայություններ են ներկայացվել․

Օնլայն վարկեր անհատների համար

Ամերիաբանկը ստեղծել է ֆիզիկական անձանց առցանց վարկավորման customer.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու դիմել ֆինանսավորման համար և ստանալ հայտի պատասխանը 5 րոպեում:

Կառուցապատողների առաջարկները մեկ հարթակում

Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:  

Ավտոսրահների առաջարկները մեկ միասնական հարթակում 

Ամերիաբանկը ստեղծել է automarket.ameriabank.am միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար։ Ընտրելով մեքենան և նույն պահին ծանոթանալով վարկավորման պայմաններին` հաճախորդները կարող են անմիաջապես պարզել, թե որքան վարկ կարող են ստանալ, այնուհետև այցելել ավտոսրահ: 

——————

Հարկ է նաև նշել, որ ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:  

Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ:

Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ, որը.

  • հնարավորություն է տալիս իր հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր),
  • թույլ է տալիս հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում,
  • ոչ միայն լուծում է հաճախորդների ֆինանսական կարիքները, այլև առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել