ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 18-ի ԲԴԽ-85-Ո-244 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»: