Հակոբ Արշակյանը կղեկավարի Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովը և բարեկամական խմբեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ․

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:

ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել