Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Զարուհի Աղաջանյանին: