«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին։ Կուսակցության 3 անդամ Շուռնուխ գյուղից ոտքով պետք է գային Հանրապետության հրապարակ։
Քիչ առաջ վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց․
«Մենք արդեն անցել ենք բավականին երկար ճանապարհ, շատ քիչ է մնացել, որ հասնենք Գորիս քաղաքին»։Նա նաև գրել է․
«Առաջին օրը ապահով ավարտվեց:
Վաղը առավոտյան ժամը 9-ին շարունակում ենք մեր ճանապարհը դեպի հաղթանակ։ Բարի գիշեր»։